ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք այսօր Ձեզ հետ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը»,-ասել է ՌԴ նախագահը՝ բացելով խորհրդակցությունը:
Դիմելով մասնակիցներին՝ Պուտինը ընդգծել է, որ կցանկանար լսեր գնահատականներ ռուս խաղաղապահների, ԱԻՆ-ի, սահմանապահների աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ընթանում այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա գործընկերների հետ: