Լրագրող-վերլուծաբան Արփինե Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները բավականին մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում
ՀՀ Զինված ուժերի արած հայտարարությունն, ինչպես երևում է, մեծ անհանգստություն է առաջացրել ու շարունակում առաջացնել Թուրքիայում:
Երեկ Թուրքիայի արտգործնախարարը և նախագահի մամուլի խոսնակը քննադատեցին Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունն՝ այն որակելով որպես հեղաշրջման փորձ, այսօր էլ հերթը հասավ Էրդողանին: «Մենք դեմ ենք ցանկացած ռազմական հեղաշրջման: Հայկական Զինված ուժերի փորձը անընդունելի է: Անհրաժեշտ է, որ նրանք թողնեն, որ հայ ժողովուրդը որոշի, թե արդյոք իշխանափոխություն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ»,- ասել է նա:
Թուրքիայի այսպիսի ակտիվությունից միառժամանակ մի քանի հարց է առաջանում.
Ծավալապաշտական նկրտումներ ունեցող Թուրքիայի իշխանությունները, որոնց հեռահար ծրագրերի իրականացման համար առաջին խոչընդոտը Հայաստանն ու հայ ժողովուրդն է հանդիսանում, աջակցություն է հայտնում տվյալ երկրի ղեկավարին:
Լավ առիթ է նիկոլի աջակիցների համար մտածելու, թե ում շահերն է նիկոլը պաշտպանում…»: