Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171793: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3190 (+7) դեպք, մահվան ևս 813 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4481 անձ: Ապաքինվել է 163309 անձ: