Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափում: Այս մասին աշխատանքային խմբի 3-րդ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աշխատանքային խումբը քննարկել է հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված բեռափոխադրումների, դրանց անվտանգության ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական վերահսկողության վերաբերյալ: Կոմպետենտ մարմիններին հանձնարարվել է ԱՊՀ շրջանականերում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային համաձայնագրերի ինվենտարիզացիա անցկացնել՝ վերաբերող վերոնշյալ փոխադրումների իրականացմանը: