Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172216: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3195 (+3) դեպք, մահվան ևս 817 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4693 անձ: Ապաքինվել է 163511 անձ: