VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում: Դրանց թվում են Ռուսաստանից օգտատերերի տվյալները, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով CyberNews-ի կիբերանվտանգության մասնագետներին:
Տվյալների բազան բաղկացած է էլփոստի հասցեներից, գաղտնաբառերից և ծառայությունների հաճախորդների մուտքերից, ինչպես նաև նրանց բջջային սարքերի և վճարումների մասին տվյալներից: Նմանատիպ արտահոսք տեղի է ունենում երկրորդ անգամ: Համացանցում հայտնվել են GeckoVPN, SuperVPN և ChatVPN հավելվածների օգտատերերի տվյալները: