Գեղարքունիքի փոխմարզպետ Հենրիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասված է Մուրադյանի տարածած հայտարարությունում:
«Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է News.am-ը:
Հենրիկ Մուրադյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 2020թ. հոկտեմբերի 29-ին: