Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության չի կարող շարունակել պաշտոնավարել:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»։