Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172456: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3200 (+5) դեպք, մահվան ևս 818 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4700 անձ: Ապաքինվել է 163738 անձ: