Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172816: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3202 (+2) դեպք, մահվան ևս 819 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4889 անձ: Ապաքինվել է 163906 անձ: