Քիչ առաջ ավարտվել է «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասել է, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»:
Նա հավելել է, որ ՀՀ նախագահը որևէ բան չի ասել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։