Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել։
«Քննչական կոմիտեն Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով։ Արդեն չեմ հիշում՝ «Հայրենիքի փրկության շարժման» քանի անդամի վրա Քննչական կոմիտեն կարել է էդ հոդվածը՝ 301 հոդված», - Բաղրամյան պողոտայում հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով, գրում է Aysor-ը:
Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»: