Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Իսրայելի ռազմական ենթադրյալ հանցագործությունները հետաքննե, հայտնում է «Կուրսորը»։
«Որոշվել է, որ մեր համարձակ զինվորները, ովքեր պայքարում են դաժան ահաբեկիչների դեմ, իրենք են, իբրև թե, ահաբեկիչներ»,- ասել է նա:
Այս հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել նաև երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա որոշումն անվանել է «սկանդալային» և հավելել, որ Իսրայելը հպարտ է իր զինվորներով:
Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին հայտարարել է, որ այդ որոշումը իր ապագա իրավահաջորդ Քարիմ Խանի համար «առաջնահերթություններ հաստատելու» ՄՔԴ գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի քաղաքական փորձն է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՄՔԴ-ն Իսրայելի «ռազմական հանցագործությունների» պաշտոնական հետաքննություն է սկսում: Այսպես, ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդան որոշել է պաշտոնապես սկսել Պաղեստինի տարածքներում Իսրայելի ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Նշվում է, որ այս հետաքննությունը կներառի դատարանի իրավասության շրջանակներում գտնվող հանցագործությունները, որոնք, ենթադրաբար, կատարվել են 2014 թվականի հունիսի 13-ից: