Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից՝ նշելով, որ զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում: