Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Իրաք առաջին առաքելական ուղևորությունը կատարելու է «որպես խաղաղության և հույսի ուխտավոր», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կգամ ձեզ մոտ՝ որպես խաղաղության ուխտավոր, որպեսզի կրկնեմ. «Դուք բոլորդ իմ եղբայրներն եք»։ Այո, ես գնում եմ որպես խաղաղության ուխտավոր, գնում եմ եղբայրություն փնտրելու համար՝ ոգեշնչված միասին աղոթելու և միասին քայլելու ցանկությամբ, այդ թվում՝ այլ կրոնական ավանդույթների եղբայրների և քույրերի հետ»,- ասել է Հռոմի պապը իրաքցիներին ուղղված տեսաուղերձում, որը Սուրբ Աթոռը հրապարակել է նրա այցի նախօրեին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ Իրաք է գնում «որպեսզի աղոթի Տիրոջը՝ երկար տարիների պատերազմից և ահաբեկչությունից հետո ներում և հաշտեցում շնորհելու համար»։
Ֆրանցիսկոս պապը նաև ընդգծել է, որ երկար է սպասել այդ ճանապարհորդությանը և իրաքցի ժողովրդի հետ հանդիպմանը:
Դեկտեմբերի սկզբին Սուրբ Աթոռը հայտարարել էր, որ մարտի 5-8-ը Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղևորություն կկատարի Իրաք: