Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպայի քոլեջում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան համագործակցությունն առաջիկա տարիներին, որովհետև այն կազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է համոզվի, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնի հակամարտությունների: «Մեր պատասխանատվությունն այն է, որ համոզվենք, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնում հակամարտության և պատերազմի: Նույնիսկ եթե մենք տարածաշրջանային դաշինք ենք մնում, Չինաստանի վերելքը կարևոր է մեր անվտանգության և մեր արժեքների համար»,- նշել է նա:
Ընդ որում, գլխավոր քարտուղարի խոսքով, Չինաստանի վերելքը ստեղծում է նաև նոր հնարավորություններ:
«Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունն, ինչը նույնպես նոր հնարավորություններ է ընձեռում մեր տնտեսությունների համար: Դա սպիտակի և սևի հարց է: Մենք պետք է հասկանանք, որ այն մի նոր բան է, որտեղ մենք նաև հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել է նա: