Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց նոր հայեցակարգ՝ ՀՀ մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։
Արման Թաթոյանն ընդգծեց. «Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Մարդու իրավունքների պաշպանի իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրությունները և ապացույցները վկայում են հենց այդ մասին»։
Նշենք, որ ասուլիսի ընթացքում Մարդու իրավուքների պաշտպանը ներկայացնում է բացառապես ապացույցներ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որի հիման վրա համապատասխան մարմինների կողմից պետք է արվեն հետևություններ։