Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 174257: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3219 (+4) դեպք, մահվան ևս 824 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5560 անձ: Ապաքինվել է 164654 անձ: