Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Լաչինի միջանցքով քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման ժամանակ, ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին, նաև շնորհավորել են նրանց կանանց միջազգային օրվա առթիվ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական մեքենաների տեղաշարժի, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: