Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով:
Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է, ջուրն է լցնում այս ոլորտի կոնվենցիաները, ուղեցույցները, մարդու իրավունքների պահանջները:
Այս նոր մոտեցման հիմնավորումները ներկայում ամփոփման փուլում են` միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով»,- գրում է Թաթոյանը։