Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հայտնում է Lurer.com-ը:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Լաչինի միջանցքով քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման ժամանակ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին, նաև շնորհավորել են նրանց կանանց միջազգային օրվա առթիվ: