Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 422 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 174679: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3221 (+2) դեպք, մահվան ևս 825 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5849 անձ: Ապաքինվել է 164784 անձ: