Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը, փոխանցում է News.am-ը:
«Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարկել:
«Հասկանալի է, որ ամեն ձևով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, և առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,-ասաց նա: