Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին հայտնում է Aravot.am-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։