Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175198: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3232 (+7) դեպք, մահվան ևս 832 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 6038 անձ: Ապաքինվել է 165096 անձ: