Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի Stories բաժնում հրապարակել է ավագ քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ երկու լուսանկար։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ առաջինում նրանք դպրոցահասակ են, հագած նույնանման սև ու սպիտակ կոստյումից։ Երկրորդ նկարն արդեն մեր օրերից է, այստեղ նրանք նույն դիրքով են կանգնած ու միանման դասական կոստյումներով են։
«Երկվորյակների պես», – մակագրված է լուսանկարը։
Երկրորդ լուսանկարն արվել է 2019-ին, երբ հայտնի քույրերը իրենց 7 երեխաների հետ այցելել էին Հայաստան։ Այդ իսկ պատճառով նաև լուսանկարում հայկական դրոշի էմոջի է դրված։