Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ կազմակերպության գործունեության բոլոր հիմնական ոլորտների մասով: Նախարարն ընդունել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի հրավերը, որը տեղի կունենա այս մայիսին Դուշանբեում: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի ԱԳՆ-ի տվյալներով` կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համագործակցել կազմակերպության հետագա ամրապնդման համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ը այցով գտնվում է Ղազախստան: Ակնկալվում է, որ Զասին կընդունի հանրապետության նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևը: