Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղեկալ Վլադիմիր Տիտովը չորեքշաբթի քննարկում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Անդրկովկասում տիրող տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: