Թուրքիան դեռ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու կարիք ունի և իրավունք ունի այս հարցում համագործակցել ցանկացած երկրի հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում Ռուսաստանի և Կատարի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր պետք կգան, և Թուրքիան, որպես անկախ երկիր, իրավունք ունի դրանք ձեռք բերել տարբեր աղբյուրներից: Սակայն ոչ ոք չպետք է քննադատի Թուրքիային այս հարցով»,- ասել է Չավուշօղլուն` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք Անկարան պատրաստ է Ռուսաստանից գնել երկրորդ S-400-ների երկրորդ խմբաքանակը: