Կառավարությունն իր հիմնավորումներով կրկին նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու առաջարկությունը։ Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Այսօր նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։ Կառավարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ չեն ընդունում նախագահի առարկությունները և այն հետ են ուղարկելու նախագահին։