Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի վանդալիզմի գործողություններն Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների դեմ, փոխանցում է Aysor.am-ը:
«Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը Քարին տակ գյուղում, ինչպես նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանը Շուշիում: