Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկի՝ աշխարհում ընկերներ չունենալու մասին հայտարարությունը, նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը ոչ թե ընկերներ են, այլ եղբայրներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ալեքսանդր Լուկաշենկոն «Минская лыжня» սպորտային փառատոնի ժամանակ հայտարարել էր, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն: Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե ինչպես է Կրեմլը ընկալում այս հայտարարությունը:
«Մենք այն կարծիքին ենք, որ նման հայտարարությունը դժվար թե վերաբերի Ռուսաստանին: Ի վերջո, մենք գտնվում ենք նույն միության մեջ, և այստեղ մենք ոչ թե ընկերներ ենք, այլ եղբայրներ», - ասել է Պեսկովը: