Առաջին անգամ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման Քաղբյուրոյի կազմում կին է ընտրվել, հայտնում է rosbalt.ru լրատվականը՝ հղում տալով շարժման մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Քաղբյուրոյի անդամ ընտրված Ջամիլա Ալ Շանթին «ՀԱՄԱՍ»-ի կողմից ընտրվել է նաև Պաղեստինի օրենսդրական խորհրդի պատգամավոր:
Բացի այդ, շարժման հիմնադիրները, ներառյալ Մահմուդ Ալ Զահարը, հաղթել են քաղբյուրոյի ընտրություններում: Քաղբյուրոյի անդամ է ընտրվել նաև «ՀԱՄԱՍ»–ի ռազմական թև «Ալ Քասամ» բրիգադի հրամանատար Մարվան Իսսան:
«ՀԱՄԱՍ» շարժումը, որը գործում է Գազայի հատվածում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։