Իրանում տեղի է ունեցել ԻՀՊԿ նոր ռազմածովային հրթիռային կայանի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվել են նոր զինատեսակներ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:
«Ցուցադրվել են մեծ թվով թևավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ և տարբեր հեռահարության հրթիռային համակարգեր: Արարողության ընթացքում ներկայացվել են հատուկ առաջադեմ կարողություններով հրթիռային համակարգեր և սարքավորումներ ...Բացի այդ, ռազմածովային ուժերին տրամադրվել են «էլեկտրոնային պատերազմներ» կանխելու միջոցներ, որոնք, ընդհանուր առմամբ, մեծացրել են ռազմածովային ուժերի հեռահար ներուժը և կործանարար ուժը»,- հայտնել է IRINN լրատվական ալիքը:
Նշվում է՝ բոլոր սարքավորումները մշակել են իրանցի գիտնականները: