Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: Աս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%»,- ասված է հաղորդագրության մեջ: