Կորոնավիրուսային վարակի նոր տարբերակ է հայտնաբերվել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան շրջանում: Այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ վարակի այս տեսակն այնքան էլ հեշտ չէր հայտնաբերել, քանի որ այն հիվանդները, որոնց մոտ այն հայտնաբերվել էր, «SARS-CoV-2–ին բնորոշ ախտանիշներ ունեին», բայց ՊՇՌ թեստերը բացասական արդյունք էին տվել:
Ներկայումս գիտնականներն ուսումնասիրում են կորոնավիրուսի նոր տարբերակը և փորձում են պարզել, թե ինչպես է այն արձագանքում նախորդ վարակների ժամանակ արտադրված պատվաստումներին և հակամարմիններին:
Ըստ գերատեսչության՝ Ֆրանսիայի իշխանությունները նոր վարակի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն փոխանցել են միջազգային առողջապահական մարմիններին: