Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իր խնդիրները և գործառույթներն իրականացնելիս կարևորում է համատեղ ակտիվ աշխատանքների իրականացումը քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների հետ:
Այս նպատակով հանձնաժողովին կից ստեղծվել է տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհուրդ, որի գործունեության նպատակներն են հանձնաժողովին աջակցելը, տնտեսվարող սուբյեկտներին և հասարակությանը տնտեսական մրցակցության վերաբերյալ հարցերին մասնակից դարձնելը, մրցակցային միջավայրի զարգացմանը նպաստելը։
Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկության դեպքում կարող եք մինչև սույն թվականի մարտի 25-ը դիմել հանձնաժողով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող գործունեության ամփոփ նկարագիրը։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 60) 830–840 հեռախոսահամարով: