Սեյսմոլոգները մարտի 18-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ են արձանագրել Միջերկրական ծովում՝ Ալժիրի ափերի մոտ: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բեջայա նավահանգստային քաղաքից, որի բնակչությունը շուրջ 164 հազար է, 23 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք: Օջախն ընկած է եղել 80 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: