Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1024 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մարտի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181165: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3301 (+19) դեպք, մահվան ևս 848 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9830 անձ: Ապաքինվել է 167186 անձ: