Կառավարությունը հավանություն տվեց 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացմանը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում, փոխանցում է «Արմենպրես»-ը: