ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովը (UNCTAD) բարելավել է 2021 թվականին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 4.7 տոկոս, ասվում է UNCTAD զեկույցում: Սեպտեմբերյան կանխատեսումը 4.3 տոկոս աճ էր նախատեսում, հայտնում է Փրայմը:
«Այս տարի ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը կաճի 4.7 տոկոսով՝ ավելի արագ, քան կանխատեսվում էր սեպտեմբերին (4.3 տոկոս)՝ մասամբ ԱՄՆ-ում ավելի ուժեղ վերականգնման շնորհիվ, որտեղ պատվաստանյութերի բաշխման ոլորտում առաջընթացն ու նոր հարկաբյուջետային խթանը 1.9 տրիլիոն դոլար են կազմում, ինչպես ակնկալվում է, սպառողի ծախսերի ավելացման կհանգեցնեն»,- ասվում է UNCTAD-ի զեկույցում, որը հրապարակվել էր հինգշաբթի օրը:
UNCTAD-ի տվյալներով՝ համաշխարհային տնտեսության հիմնական բեռը զգացվում է զարգացող երկրներում՝ սահմանափակ բյուջետային տարածությամբ և միջազգային անբավարար աջակցությամբ: