Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններին ՝ առողջություն մաղթելով իր ամերիկացի գործընկերոջը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
ԱՄՆ նախագահը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին, իբր, «խառնվելու» համար: Բացի այդ, լրագրողի հարցին՝ արդյոք նա Ռուսաստանի ղեկավարին «մարդասպան» է համարում, Բայդենը դրական էր պատասխանել:
«Մանկության տարիներին, երբ բակում վիճում էինք, ասում էինք՝ «ով ինչպես վիրավորում է դիմացինին, հենց այդպիսին է նա»։ Եվ սա պատահական չէ, սա պարզապես մանկական խոսք և կատակ չէ: Իմաստը շատ խորն ու հոգեբանական է: Մեկ այլ մարդու մեջ մենք տեսնում ենք մեր սեփական որակները և կարծում ենք, որ նա նույնն է, ինչ մենք», - նշել է Պուտինը: