Facebook-ն աշխատում է 13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակի վրա: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության ներքին տվյալներին:
Այժմ, Instagram-ի կանոնների համաձայն, սոցիալական ցանցի օգտատերերը չպետք է լինեն 13 տարեկանից փոքր:
Messenger Kids-ը Facebook-ում հաղորդագրությունների հավելվածի տարբերակ է դեռահասների համար: Այդ հավելվածը ներառում է ծնողական հսկողության մի շարք միջոցներ: