ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է Չինաստանի հետ առաջին բարձր մակարդակով բանակցությունները՝ հայտարարելով, որ նրա գործողությունները սպառնում են աշխարհակարգին, և խոստացել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իր դաշնակիցներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք չենք ցանկանում հակամարտել Չինաստանի հետ, սակայն մտադիր ենք պաշտպանել մեր դաշնակիցներին»,-ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այդ գործողություններից յուրաքանչյուրը սպառնում է գլոբալ կայունությանն աջակցող աշխարհակարգին»,-ասել է նա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին հայտարարել է. «Չինաստանը փոխզիջման չի գնում ինքնիշխան անվտանգության և առանցքային շահերի հետ կապված հարցերում: Իր հիմնական շահերը պաշտպանելու նրա վճռականությունն անսասան է»:
Բայդենի վարչակազմն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն անվանել է «21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական փորձություն»: