Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անընդունելի է համարում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Պուտինն արժանի պատասխան է տվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահին «մարդասպան» էր անվանել: Նա նաև ասել է, որ Պուտինը «պատասխան կտա» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:
Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը՝ նրանք առողջություն մաղթելով և հիշելով մանկական մի արտահայտություն՝ «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»: Նա նաև առաջարկել է զրուցել ուրբաթ կամ երկուշաբթի օրը: Ի պատասխան՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ու Պուտինն արդեն զրուցել են, և ԱՄՆ-ն պահպանում է կապը ՌԴ ղեկավարության հետ: