Ռուսաստանը պատրաստ է իրավիճակի բարդ զարգացմանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այնպես որ, իրավիճակը (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում-խմբ.), ըստ էության, դյուրին չէ, սակայն մենք պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացման», - ասել է Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա հիշեցրել է դիրքորոշումը, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ կլինի համագործակցել Միացյալ Նահանգների հետ «միայն մեզ հետաքրքրող ոլորտներում և միայն մեզ համար օգտակար պայմաններով»: