Եվրամիության անդամ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը նշանակվել է մարտի 25-26-ին, կկայանա տեսակոնֆերանսի ռեժիմում կորոնավիրուսի աճող ցուցանիշների պատճառով, հաղորդում է DW-ը:
Այն 2020 թվականի կեսերից ԵՄ բարձր օղակների շրջանում անցկացվող առաջին հանդիպումն է, որն անհրաժեշտ է անցկացնել այդ ձեւաչափով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում: Օրակարգում են համաճարակի դեմ պայքարը և պատվաստումների արշավն արագացնելը:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները: