Նամակը, որում արքայադուստր Դիանան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին «բոսս» է անվանում, վաճառվել է ռեկորդային 12 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։
Արքայադուստր Դիանայի ևս 35 նամակ David Lay-ի աճուրդում վաճառվել են գրեթե 115․000 դոլարով։
Նշվում է, որ այդ նամակները հասցեագրված են եղել ընտանիքի ընկեր Ռոջեր Բրեմբլին, ումից Դիանան իր կյանքի ամենադժվար տարիներին աջակցություն էր խնդրում և խորհուրդ հարցնում: