Փաշինյանը պարարտ հող է նախապատրաստում Ադրբեջանի և Թուրքիայի համար. Ա. Կարապետյան
Փաշինյանը պարարտ հող է նախապատրաստում Ադրբեջանի և Թուրքիայի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Փաշինյանն իր մեկնարկած քարոզարշավով մի քանի խնդիր է փորձում լուծել.
Ավարտին հասցնել Ալիևին տրված խոստումները` ժողովրդին տրամադրելով, որ ամեն ինչի պետք է համաձայնվել հանուն հաղորդակցության ուղիների բացման,
Խաղաղություն և բարիդրացիություն քարոզել` պարարտ հող նախապատրաստելով Ադրբեջանի և Թուրքիայի համար,
Ամրապնդել «ես չեմ մեղավոր, նախկիններն են մեղավոր» թեզը` իր ասած գնդակահարությունից խուսափելու համար:
Եվ ինչպես միշտ, անսպառ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք:
❗️Ոչ մի խոսք գերիների, անվտանգության ու Արցախի ապագայի մասին: Դրա փոխարեն հակաղարաբաղյան տրամադրությունների հերթական խթանում»,- գրել է նա: