Հնդկաստանը և ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բնակցությունների անցկացման Լանդաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման և երկկողմ սահմանի այդ հատվածում դրության կայունացման շուրջ: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրները:
«Փանգոնգ Ցո լճից Հնդկաստանի բանակի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանկի ստորաբաժանումները հաջող դուրս հանելուց հետո երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները պլանավորում են այս շաբաթ քննարկել Գոգրայի շրջանից և Դեփսանգի հովտից զորքերի հետքանշման գրաֆիկը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրների խոսքը:
Անցյալ շաբաթ կայացել են Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաները Լադաքի իրադրության խաղաղ կարգավորման հարցերի շուրջը: Դրանց մասնակիցները գոհունակություն են հայտնել զորքերի փոխադարձ հետքաշման գործընթացից և քննարկել Լադաքի իրադրության կայունացման հետագա կոնկերտ քայլերը:
Այս ամսին ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Պեկինը և Նյու Դելին պետք է ձեռնպահ մնան դիմակայությունից և երկխոսության միջոցով վերջնականապես կարգավորեն սահմանային վեճերը: Իրադրությունը հնդկա-չինական սահմանի Լադաքի միութենական տարածքի շրջանում սրվել է այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ, եղան զոհեր: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանն անցացրեցին մի շարք բանակցություններ զինվորական և դիվանագիտական մակարդակներով: Փետրվարի 10-ին կողմերն սկսել են զորքերի փոխադրաձ հետքաշումը Փանգոգ Ցո լճից: